Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղության զորամասեր

Փետրվարի 7-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ Պապիկյանն այցելել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալ․ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել