Վանաձոր․ ինչպե՞ս է «Գլորիա»-ն հաղթահարելու արտոնյալ առևտրի դադարեցման բարդությունները

Հայաստանում արտադրված ապրանքները այլևս արտոնյալ պայմաններով չեն կարող մուտք գործել Եվրամիության երկրներ: 2022-ի հունվարի 1-ից Հայաստանի համար ԵՄ արտոնյալ առևտրի GSP+ համակարգը դադարեց գործել, քանի որ Հայաստանը, Համաշխարհային բանկի կողմից երեք տարի անընդմեջ (2017-20) մեկ շնչի հաշվով դասակարգվել է որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր։ GSP+ ծրագրի շրջանակում Հայաստանն ազատված էր մոտ 6 200 անուն ապրանքների մաքսատուրքերից։ GSP+ ծրագրի ավարտը Հայաստանում ազդելու է հատկապես երեք ոլորտների վրա՝ հանքարդյունաբերություն, ալյումինի փայլաթիթեղի արտադրություն և տեքստիլ արդյունաբերություն։ ՍիվիլՆեթն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա՝ հասկանալու, թե ինչպես են պատրաստվում փոփոխված միջավայրում աշխատել։

Մեկնաբանել