Բելառուսի նախագահի վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու սեփական ներքին քաղաքական օրակարգը․ ՀՀ ԱԳՆ

yerevan-mfa-armenia-scaled-1536x1085

Բելառուսի նախագահի ինքնատիպ վերլուծություններն որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ: Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Բելառուսի Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,- ասել է Հունանյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածաշրջանի նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, քանի որ «ոչ մեկին պետք չէ»։

«Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»,- ասել էր Լուկաշենկոն

Մեկնաբանել