Հաստատվել է կորոնավիրուսի 2 811 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում փետրվարի 8-ին կատարվել է 7 297 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 811 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 38,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 3 291 մարդ։ Արձանագրվել մահվան 6 դեպք։

Փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը` առողջացած:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 797 392 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 27 762 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 108 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 555 է: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 396 885 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 1 375 615 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 710 366 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 12 446 111 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 657 842 դեպքով

Մեկնաբանել