Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար մարտահրավերներ կստեղծի․ հարցազրույց

«Ամբերդ» հետազոտական կենտրոնն Անվտանգության խորհրդի առաջարկով ուսումնասիրել է Թուրքիայի կողմից Հայաստանի հնարավոր ապաշրջափակման մարտահրավերներն ու հնարավորությունները:

Կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Աննա Փախլյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ներկայացնում է հետազոտության արդյունքները։ Նա նշում է, որ ներկա պայմաններում ապաշրջափակումը Հայաստանի տնտեսության համար ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու, քան հնարավորություններ:

Համաձայն հետազոտության՝ եթե սահմանը բացվի, թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան կարող է աճել մինչև 65 տոկոսով՝ հասնելով մոտ 400 մլն դոլարի, ինչը լուրջ ռիսկեր և խնդիրներ է ստեղծելու Հայաստանի տնտեսության համար։ Թուրքիա Հայաստանի արտահանման ծավալը կարող է աճել ընդամենը 42 տոկոսով՝ հասնելով 3 մլն դոլարի։ Ըստ այդմ, հետազոտողները եզրակացնում են՝ ներկա պայմաններում մեծ է հավանականությունը, որ Թուրքիան վարի ուղղորդված տնտեսական քաղաքականություն՝ Հայաստանի շուկան սեփական էժան ապրանքներով ողողելու և հայ արտադրողներին սնանկացնելու նպատակով:

Մեկնաբանել