Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմում զոհվածների մասունքներ

shushi karabakh

Հայաստանը Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած 108 ադրբեջանցու մարմին է փոխանցել Ադրբեջանին վերջին մեկ տարվա ընթացքում․ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված ևս երկու ադրբեջանցու մարմին հայկական կողմը առաջիկա օրերին կփոխանցի Ադրբեջանին։ «Մենք այդքան նմուշ ենք վերադարձրել ու չենք հրապարակել, քանի որ մենք դա համարում ենք հումաիտար հարց, ու միջազգային դիվիդենտներ շահելու անհրաժեշտութուն չկա»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը այս հարցում նախապայմաններ առաջ չի քաշել։

Փաշինյանը նաև հայտնեց, որ Առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի անհետ կորածների թիվը մոտ 4 000 է, իսկ հայկական կողմինը՝ 777։ Նա վստահեցրեց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում հումանիտար այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։