Հաստատվել է կորոնավիրուսի 2 842 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում փետրվարի 9-ին կատարվել է 7 636 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 842 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 37,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 548 մարդ։ Արձանագրվել մահվան 15 դեպք։

Փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 727 դեպք, որոնցից 362 004-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 805 028 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 28 040 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 123 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 560 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 399 727 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 1 398 059 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 718 145 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 12 554 674 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 696 927 դեպքով։

Մեկնաբանել