Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում է լինելու

Հայաստանում առաջիկայում դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում է լինելու։ Կառավարության փետրվարի 10-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատական համակարգում աշխատավարձերի նոր բարձրացումներ են լինելու, եթե չեմ սխալվում, շրջանառության մեջ է Վճռաբեկ դատարանի ու Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը։ Մեր օրակարգում է ընդհանրապես դատավորների աշխատավարձը բարձրացնելու թեման»,- հայտարարեց Փաշինյանը։ Վերջինս եզրակացրել է՝ «կոռուպցիայի անկյունաքարը պետական աշխատողի ցածր աշխատավարձն է»։

Կառավարությունը փետրվարի 10-ին որոշում ընդունեց դատավորների, քննչական մարմինների աշխատակիցների կենսաթոշակների վճարման միասնական քաղաքականության վերաբերյալ որոշում։ Կառվաարությունը այս նպատակի համար կհատկացնի լրացուցիչ 44,5 միլիոն դրամ։