Ստեղծվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով»,- ասված է ՔՊ հայտարարությունում։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ «քննիչ հանձնաժողովը պետք է հարցեր տա և ստանա պատասխաններ․ բանակին առնչվող բազմաթիվ հարցեր կան»։

«Մի՛ մոռացեք, որ 44-օրյա պատերազմի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնց առնչվում են թե՛ արտաքին գործերի, թե՛ կառավարման, վաչապետը բազմիցս ասաց, որ ինքն էլ պետք է գա և քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանի»,- նշել էր Քոչարյանը։