Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ

Հայաստանում փետրվարի 10-ին կատարվել է 6 743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 676 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 39,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 3 658 մարդ։ Արձանագրվել մահվան 31 դեպք։

Փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 811 771 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 27 029 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 145 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 560 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ 402 403 դեպքով։ Վրաստանը գտնվում է 44-րդ տեղում՝ 1 398 059 դեպքով, Ադրբեջանը 67-րդ տեղում է՝ 725 777 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 12 653 276 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 730 608 դեպքով։

Մեկնաբանել