Մութ սենյակ, կարմիր լույս. ժապավենների երևակում՝ Box Photo Lab-ում

Թորոս Խաչատրյանը ժապավենների երևակմամբ, թվայնացմամբ և անալոգ տպագրությամբ զբաղվող Box Photo Lab-ի հիմնադիրն է։ «Քո հիշողությունը, նկարած պահը ֆիքսվում է ժապավենի վրա, ու դու հետո բացի թվային ֆայլից ֆիզիկապես ունես ժապավենը, որի վրա հենց էդ պահի ազդած լույսը ֆիքսվել է»,- ասում է Թորոսը՝ նշելով, որ դա իր համար ամենակարևորն է ժապավենային լուսանկարչության մեջ։ Նա ցանկանում է ապագայում Թատրոնի և կինոյի ինստիտուտում ստեղծել մութ սենյակ, քանի որ, ինչպես նա է ասում, աշխարհում չկա ֆոտոյին, կինոյին վերաբերող այնպիսի ինստիտուտ կամ դպրոց, որը չունի անալոգ տպագրության հիմքը։

Մեկնաբանել