Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է, սակայն ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է»։
ԱԻՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․
«Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել»։