«Լվացքն էի հավաքում, քարերը թափվեցին գլխիս». Երևանի վթարային շենքերը՝ երկրաշարժից հետո

Փետրվարի 13-ի երկրաշարժի արդյունքում փլուզվել է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68Ա շենքի պատշգամբի մի մասը։ «Լվացքն էի հավաքում, երբ երկրաշարժ եղավ, ու վերևից քարերը թափվեցին գլխիս»,- պատմում է բնակիչներից մեկը։ Երկրաշարժի արդյունքում քարեր են թափվել նաև Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատից, իսկ նույն հասցեի 10Ա շենքի բնակարաններում ճաքեր են առաջացել։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը եղել է այս երեք վթարային շենքերում ու զրուցել բնակիչների հետ։

Մեկնաբանել