Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ

Հայաստանում փետրվարի 14-ին կատարվել է 5 359 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 307 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 24,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 3 514 մարդ։ Արձանագրվել մահվան 15 դեպք։

Փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 833 813 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 19 479 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 201 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 575 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 408 381 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 458 093 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 747 918 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 12 984 953 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 835 221 դեպքով։

Մեկնաբանել