Հայաստանի ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 10-ին և 11-ին Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը կրկին հայտարարել էր, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունները։

Մեկնաբանել