Հայաստանի չեմպիոնը լքում է Չեմպիոնների լիգան

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուլիսը»0:1 հաշվով պարտություն կրեց Տիրասպոլի «Շերիֆից» և, 2 հանդիպումների արդյունքում զիջելով 0:2 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից:

Ուլիսը չեմպիոնին ոչ վայել խաղ ցուցադրեց, ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի վտանգավոր պահ չստեղծեց, վերջին 30 րոպեի ընթացքում ընդամենը 2-3 անգամ դուրս եկավ սեփական կիսադաշտից և պարտվեց առաջին հայացքից ուժեղ թվացող, բայց իրականում միջակ «Շերիֆին»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել