Բռնազավթված տարածքների մասին օրենքում պետք է շեշտել նախկին ԼՂԻՄ-ի վերականգնումը և զերծ մնալ պոպուլիզմից

Առաջիկա օրերին Արցախում մեկնարկելու են քննարկումներ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի շուրջ: Այս օրենքի հետ կապված գլխավոր ինտրիգն այն է, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած որ տարածքներն են ստանալու բռնազավթվածի կարգավիճակ: Մինչև վերջերս արցախյան տարբեր պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշում էին, որ նոր օրենքով նախկին ԼՂԻՄ-ի մաս հանդիսացած ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ստանալու են բռնազավթված տարածքների կարգավիճակ, իսկ նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջանները, որոնք 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, վիճելի տարածքների կարգավիճակ: Նման եզրահանգում կարելի էր անել նաև Արցախի նախագահի ու արտգործնախարարության հայտարարությունների շեշտադրումներից, որոնցում նշվում էր այն տարածքների դեօկուպացիայի պահանջի մասին, … Continue reading Բռնազավթված տարածքների մասին օրենքում պետք է շեշտել նախկին ԼՂԻՄ-ի վերականգնումը և զերծ մնալ պոպուլիզմից