«Մայլեռ» ներդրումային ծրագրի համար կառավարությունը շեղվում է խաղատների իր քաղաքականությունից

Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառում է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։ «Մայլեռ» ներդրումային ծրագրով Ապարան համայնքի տարածքում՝ 2 070 հեկտարի վրա, կառուցվելու է լեռնադահուկային ու հանգստյան համալիր, որը ներառելու է նաև ճոպանուղի, սահուղիներ, երկու հյուրանոց։ Ընդհանուր առմամբ ծրագրով «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ներդնելու է 15 միլիարդ դրամ։ Ընկերության բաժնետերը Տիգրան Հարությունյանն է՝ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին։ Վերջերս «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ավստրիական Doppelmayr ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ ճոպանուղու ձեռքբերման վերաբերյալ։ Համալիրը ներառելու է նաև … Continue reading «Մայլեռ» ներդրումային ծրագրի համար կառավարությունը շեղվում է խաղատների իր քաղաքականությունից