Հաստատվել է կորոնավիրուսի 1 774 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Հայաստանում փետրվարի 15-ին կատարվել է 6 630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 774 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 26,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 574 մարդ։ Արձանագրվել մահվան 28 դեպք։

Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 700-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 840 443 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 18 645 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 229 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 581 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 410 155 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 496 156 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 752 605 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 13 079 683 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 860 255 դեպքով։

Մեկնաբանել