Պատմության դասագրքերից դուրս մնացածների պատմությունը կներկայացվի նորովի

Պատմության դասագրքերում գլխավոր դերերում թագավորներն են, զորավարները, տղամարդ հասարակական ու քաղաքական գործիչները։ Այստեղ հիմնականում բացակայում են կանայք։ Ստեղծված բացը լրացնում են այսօր՝ ստեղծելով ուսումնաօժանդակ նյութեր և սոցցանցային հաշիվներ։