«Նախակրթարանները կրթության համար են և պետք է առաջնորդվեն կրթական նպատակներով»․ Կրթության տապան

Կրթության տապան հաղորդաշարը հյուրընկալել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանին։ Հայաստանում նախակրթական հաստատությունների կարևորությունը մեծապես թերագնահատված է, ինչպես և թերագնահատված է այդ տարիքում կրթական գործընթացի ազդեցությունը մարդու ձևավորման և ապագայի վրա։ Նախակրթարանները դիտվում են ավելի շատ որպես կացարաններ, փոքրիկներին խնամելու միջոց, քան կրթական հաստատություններ։ Դա հանգեցրել է մի իրավիճակի, երբ կրթական որոշումները հայտնվում են առողջապահության կամ քաղաքաշինության վարչական կառույցների կարգավորման դաշտում։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

Մեկնաբանել