Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Դավիթ Մարտիրոսյանը սկսել է ստեղծագործել մանկուց։ Իր գրքի առաջին հատվածը մինչև պատերազմն է գրել, պատերազմի ընթացքում դադար է տևել, ապա կրկին շարունակել ու ավարտել է այն։ Գիրքը, որն ունենալու է «Վերադարձի՛ր» վերնագիրը, պատմում է պատերազմի մեջ ապրող ու պատերազմի գույներով ներկված սիրո ու կյանքի մասին։
-
Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից բռնի
Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում […]
-
Կոնյակագործների ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց
Մայիսի 13-ին գինի-կոնյակ արտահանող մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջել դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում արդեն շուրջ մեկ ամիս, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։
-
Պապիկյանը Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի
-
Կոնյակի արտահանման խնդրի պատճառով Պապոյանը հնարավոր է մեկնի Վրաստան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում չի բացառվում, որ ինքն անձամբ գնա Վրաստան՝ տեղում քննարկելու կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրները: Այդ մասին նա այսօր հայտարարել է Ազգային ժողովի նիստի ժամանակ: «Խնդիրն իսկապես կա, ու ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները ճիշտ են։ Այս հարցով մենք տարբեր սցենարներ, իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի մեր գործընկերների հետ», – ասել է նախարարը։ Մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ մայիսի 13-ի հավաքվել էին Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում էին պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել […]
-
Քննարկվել է Հայաստան-Հնդկաստան անվտանգային համագործակցությունը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 13-ին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնում են անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
-
Ո՞վ է ի վերջո մեղավոր խմբին սխալ տեղ տանելու համար.
Գևորգ Թոսունյան Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 13-ին «Քիմիկների զորամաս» անունով հայտնի քրեական գործով նախնական դատական նիստում հարցաքննվեցին վկաները։ Նրանցից Նարեկ Դավթյանը պատերազմի ժամանակ եղել է պայմանագրային զինծառայող: Վկան մանրամասնեց՝ ինչպես է մասնակցել Զանգելանի ուղղությամբ գործողությանը, որը, իր խոսքով, «սանրման» նպատակ ուներ։ Իրենց, սակայն, տարել են սխալ ուղղությամբ, և հայտնվել են հակառակորդի դիմաց։ Նարեկ Դավթյանը դատարանում հայտնեց, որ 2020-ի հոկտեմբերի 18-ին մի խումբ զինծառայողների հետ մեկնել է Մեղրի, ապա տեղափոխվել տարբեր բնակավայրեր՝ Լիճք, Կապան, իսկ հետո Զանգելան։ «Հրամանատարն ասել էր, որ խնդիր ենք ստացել ու պետք է գնանք Զանգելան՝ սանրման աշխատանքների համար։ Այնտեղ կան վիրավոր հակառակորդներ, որոնց պետք է դուրս բերեինք ու […]
-
ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։ «Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Գերտ Յան Կուպմանը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքին՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի […]
-
Ոստիկանները կնոջը ազատությունից զրկել են գիշերազգեստով ու հողաթափերով․ ՄԻՊ-ը մտահոգիչ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ և դատապարտելի է համարում Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանին տնային հագուստով և հողաթափերով բերման ենթարկելու հանգամանքը։ Պաշտպանը հայտարարությունն արեց մայիսի 13-ին Ազգային ժողովում՝ ՄԻՊ-ի նախորդ տարվա զեկույցը ներկայացնելիս։ Հարցը բարձրացրել էր ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Իրավապահ մարմինները կոնկրետ խումբ անձանց նկատմամբ պետք է մշտապես կարողանան զգայնություն ցուցաբերեն։ Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ճիշտ չեմ համարում անձին ազատությունից զրկել տնային հագուստով, որն ըստ անձի ներկայացվում է որպես գիշերազգեստ ու հողաթափերով»,- շեշտել է Մանասյանը։ Պաշտպանը կոչ արեց պատկան մարմիններին պատշաճ զգայունություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ անգամ ամենածանր արարքը կատարած անձը պետք է զերծ լինի նվաստացուցիչ վերաբերմունքից։ […]