Հաստատվել է կորոնավիրուսի 1 723 նոր դեպք, մահացել է 24 մարդ

Հայաստանում փետրվարի 16-ին կատարվել է 5 734 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 723 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 30 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 668 մարդ։ Արձանագրվել մահվան 24 դեպք։

Փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 846 177 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 18 674 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 253 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 581 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 411 878 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 511 800 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 759 753 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 13 173 859 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 876 565 դեպքով։

Մեկնաբանել