Ռուսաստանը դեռ չի ձևավորել իր վերջնական մոդելը տարածաշրջանում. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի ասուլիսին հայտարարեց, որ կա երկու սցենար․ առաջինը՝ Հայաստանը դառնում է գործոն, իսկ երկրորդը՝ ընդունում է Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքները՝ դառնալով «գործիք»։ ՍիվիլՆեթը հետաքրքրվեց՝ եթե Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան, ինչո՞ւ է այդ դեպքում Մոսկվան նպաստում երկրորդ սցենարի իրականացմանը՝ նպաստելով ապաշրջափակմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Քոչարյանը պատասխանեց՝ Ռուսաստանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել այս տարածաշրջանում իր մոդելի հարցում։