Երկրաշարժ Բավրա բնակավայրի մոտ․ հետցնցումները շարունակվում են

Փետրվարի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:58-ին, երկրաշարժ է գրանցվել Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12:58-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.1 մագնիտուդով երկրաշարժ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում և Սարագյուղ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

***

Փետրվարի 13-ին երկրաշարժ էր գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել