Զենք կրելը պետք է դառնա ապրելակերպ և մշակույթ. Հաբեթ Մադոյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրերի ղեկավար, դասախոս Հաբեթ Մադոյանը 44-օրյա պատերազմից հետո որոշել է տիրապետել զենքին, պարբերաբար հաճախում է հրաձգարան և կարևորում զենքի ազատականացումը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նշում է, որ շարքային քաղաքացիների համար զենք կրելը պետք է դառնա ապրելակերպ և մշակույթ: Հաշվի առնելով Հայաստանի անվտանգության սպառնալիքները՝ բնակչությունը պետք է շատ արագ զինվի և տիրապետի քաղաքացիական պաշտպանության հմտություններին: