Իշխանության հետ հակասություններ միանշանակ կլինեն. Քրիստիննե Գրիգորյան

Մարդու իրավունքների ընտրված պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է պաշտպանի դերում իր առաջնահերթությունների, իշխանությունների հետ հարաբերությունների և սահմանամերձ բնակչության անվտանգության ու կյանքի իրավունքը խաթարող սպառնալիքների մասին: Գրիգորյանը կարծում է, որ նոր պաշտոնում իշխանությունների հետ հակասություններ միանշանակ կլինեն, սակայն իր խնդիրն այդ հակասությունները սրելը չէ, այլ համագործակցային ճանապարհով իրավունքների խախտումները վերականգնելը: Քննադատություններին, որ նոր պաշտպանը իշխանություններին հավատարիմ մարդ է, Գրիգորյանը պատասխանեց՝ «կապրենք, կտեսնենք»:

Մեկնաբանել