Ինչպես կտրել շենքերը երկրակեղևից․ սեյսմամեկուսացման համակարգի շուրջ

Հայաստանում սեյսմամեկուսացման համակարգով ամրացված 55 շենք կա։ Այս շենքերում երկրաշարժը զգացվում է 8-10 անգամ պակաս։ Համակարգը Հայաստանում ներդրվել է 1993-ին՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ-Պետերբուրգի Արկտիկ ու Աթենքի Գիտության և կրթության ակադեմիաների ակադեմիկոս Միքայել Մելքումյանի ջանքերով։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ շրջանում կառուցված շենքերը հաշվարկված են դիմակայելու 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի, ինչը նշանակում է, որ մենք աղետից պաշտպանված չենք։ Բոլոր շենքերը սեյսմիկ տեսանկյունից անվտանգ դարձնելու համար անհրաժեշտ է կառավարության ու համապատասխան մարմինների ներգրավվածությունը։

Մեկնաբանել