«Էն գնալն էր, որ գնաց․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը տուն չեկավ»․ Բորիս Գասպարյանի պատմությունը

Բորիս Գասպարյանը եղել է հետախուզական դասակի հրամանատար։ Մասնակցել է Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերզամներին։ 11 տարի աշխատել է Halo Trust միջազգային մարդասիրական կազմակերպությունում։ 2016թ․ Բորիսը պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Արիության» մեդալներով։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը որպես կամավոր մեկնել է առաջնագիծ։ Նոյեմբերի 7-ին զոհվել է Շուշիի թեժ մարտերում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Բորիսի ընտանիքը 1000+ հիմնադրամի շահառու է։

Մեկնաբանել