Արցախի խորհրդարանն ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Այսօր՝ փետրվարի 18-ին, Արցախի Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը։

Բռնազավթված տարածքների վերաբերյալ օրենքն ընդունվեց միաձայն՝ 30 «կողմ» քվեով։

***

Օրենքի նախագիծը փետրվարի 1-ին շրջանառության մեջ էին դրել Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները: Օրենքով բռնազավթված տարածքի կարգավիճակ են ստացել թե նախկին ԼՂԻՄ-ի կորսված մասերը, թե ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները:

Մեկնաբանել