110 ծառայություն՝ մեկ վայրում․ Վանաձորում Քաղաքացիական կենտրոն է բացվել

Արդարադատության նախարարության և «Հայփոստ» ընկրության համագործակցության շնորհիվ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ փետրվարի 17-ին, Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ), իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական եկամուտների կոմիտեի և կադաստրի կոմիտեի ոլորտներում:

«Առաջիկայում ավելի արդիականացված և շուրջ 350-400 հանրային ծառայություններ մատուցող Քաղաքացիական կենտրոն կբացվի նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում»,- տեղեկացնում է նախարարությունը։