Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Երևան-Լառնակա և Երևան-Հռոմ երթուղիներով

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ- Երևան-Հռոմ երթուղիներով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Լառնակա-Երևան երթուղով չվերթերը մեկնարկելու են հունիսի 22-ից։ Կիրականացվի շաբաթական երկու չվերթ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Իսկ Հռոմ-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, ձեռբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է ընկերության հայտարարությունում։

Մեկնաբանել