Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ- Երևան-Հռոմ երթուղիներով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
Լառնակա-Երևան երթուղով չվերթերը մեկնարկելու են հունիսի 22-ից։ Կիրականացվի շաբաթական երկու չվերթ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Իսկ Հռոմ-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:
«Ավիատոմսերի առկայության, ձեռբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է ընկերության հայտարարությունում։