«Նաղաշ» անսամբլ․ երաժշտություն՝ ծնված միջնադարյան տեքստերից

Երբ ամերիկահայ երաժիշտ Ջոն Հոդյանն առաջին անգամ Հայաստանում էր, Գառնու տաճարում պատահաբար լսել է երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի ձայնը, որը տաճարում փորձ էր անում։ Հասմիկի ձայնը ոգեշնչել է Հոդյանին 2012-ին ստեղծելու «Նաղաշ» անսամբլը․ այն համերգներով է հանդես գալիս հիմնականում արտասահմանում՝ ներկայացնելով հայկական երաժշտությունը։ Կոմպոզիտոր Ջոն Հոդյանը երաժշտություն է գրել միջնադարյան պոետ Մկրտիչ Նաղաշի տեքստերի հիման վրա։