Հաստատվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, առողջացել է 1 474 մարդ

Հայաստանում փետրվարի 20-ին կատարվել է 3 192 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 474 մարդ։ Արձանագրվել մահվան 16 դեպք։

Փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 757 դեպք, որոնցից 392 080-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 864 871 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 13 749 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 338 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 590 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 415 757 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 553 668 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 774 394 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 13 504 485 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 942 452 դեպքով։

Մեկնաբանել