Պուտինը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվեցին ուղերձից հետո։ Իր ելույթում Ռուսաստանի ղեկավարը բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց Արևմուտքի և Ուկրաինայի հասցեին՝ նշելով, որ վերջինս «երբեք չի ունեցել իրական պետականություն»։ Կիևը, ըստ Պուտինի, Ռուսաստանի հետ երկխոսությունն օգտագործել է «Արևմուտքի հետ սակարկություն անելու համար»։ Նա մատնանշեց Ուկրաինայի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականությունը՝ շեշտելով, որ դա բավական հեշտ կլինի Կիևի համար արտերկրից ստացվող տեխնոլոգիական աջակցության շնորհիվ։ Պուտինի կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը կարող է ուղիղ իրականացվել ՆԱՏՕ-ի շտաբերից, և դա «սպառնալիք է Ռուսաստանի համար»։ *** Փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության … Continue reading Պուտինը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները