Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցը: Այս մասին նա գրել է Twitter-ում։
Discussed the events of the last hours with @POTUS. We begin the meeting of the National Security and Defense Council. A conversation with @BorisJohnson is also planned.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) February 21, 2022
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին էլ նշել է, որ Բայդենի և Զելենսկու զրույցը տևել է մոտ 35 րոպե, փոխանցում է CNN-ը։
Զելենսկին մտադիր է նաև զրուցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
«Վերջին ժամերի իրադարձությունները քննարկել եմ Ջո Բայդենի հետ։ Սկսում ենք Անվտանգության խորհրդի նիստը։ Նախատեսված է նաև զրույց Բորիս Ջոնսոնի հետ»,- գրել է Զելենսկին։
Ավելի վաղ հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը նա ստորագրել էր ուղերձից հետո։
Unian-ը հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս ուղերձով կդիմի ուկրաինացիներին։