Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները (ԴԺՀ և ԼԺՀ) ճանաչելուց հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթով ամերիկացիներին արգելվում է Դոնեցկում և Լուգանսկում ներդրումներ կատարել, ինչպես նաև առևտուր անել այդ հանրապետությունների հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Արգելվում է հետեւյալը նոր ներդրումներ ԱՄՆ-ի (ֆիզիկական և իրավաբանական) անձանց կողմից, այսպես կոչված, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում կամ Ուկրաինայի նման այլ տարածաշրջաններում»,- ասված է հրամանագրում։
Հրամանագրով ԱՄՆ-ի վարչակազմը նաև կարող է պատժամիջոցներ սահմանել Դոնեցկում և Լուգանսկում գործունեություն ծավալող անձանց և այնտեղ աշխատող կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ:
***
Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։