Հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում փետրվարի 21-ին կատարվել է 5 588 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 075 մարդ։ Արձանագրվել մահվան 16 դեպք։

Փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 870 459 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 12 408 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 354 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 590 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 416 510 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 565 769 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 775 432 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 13 589 511 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 961 562 դեպքով։

Մեկնաբանել