Մոսկվան ամեն ինչ կանի, որ ԼՂ կարգավորման գործընթացը խաղաղ ընթանա․ Պուտինը՝ Ալիևին

Կրեմլում ընթանում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևը բանակցությունները։ Հանդիպման մեկնարկին Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։

ՌԴ նախագահ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին։ Նրա խոսքով՝ «Մոսկվան ամեն ինչ կանի, որ կարգավորման գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա»։

«Ամեն դեպքում արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն այնտեղ բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից։ Գիտեմ, որ դեռ վեճեր կան, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, և որ մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը»,- ասել Է Պուտինը, հայտնում է Կրեմլի կայքը։

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքներով այսօր նաև կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի։

Մեկնաբանել