ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

Մեկնաբանել