Հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 24 մարդ

Հայաստանում փետրվարի 22-ին կատարվել է 4 759 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 19,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 545 մարդ։ Արձանագրվել մահվան 24 դեպք։

Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 456 դեպք, որոնցից 395 700-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 875 218 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 11 780 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 378 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 593 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը՝ 417 456 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 575 999 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 777 804 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 13 675 581 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 983 635 դեպքով։

Մեկնաբանել