Գորիսում հողամասեր կհանձնվեն ԱԱԾ-ին

Գորիս համայնքում գտնվող երկու հողամասեր նվիրատվությամբ կհանձնվեն Հայաստանի Հանրապետությանը, որն իր հերթին հողամասերը կհանձնի Ազգային անվտանգության ծառայությանը՝ հարավ-արևելյան սահմանների ամրացման նպատակով։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 23-ի նիստում։

Առանձնացված հողամասերի տեղադիրքը առաջարկվել է պաշտպանական բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից։

Հողամասերը գտնվում են Հարթաշեն գյուղի Այգեձոր թաղամասում և Ներքին Խնձորեսկ գյուղում։