Նախկին փոխարտգործնախարարը նշանակվել է «Ապագա հայկականը» հիմնադրամի տնօրեն

artak apitonyan

Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանը նշանակվել է «Ապագա հայկականը» հիմնադրամի գործադիր տնօրեն․ այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը փետրվարի 21-ից գործում է որպես զարգացման հիմնադրամ։

««ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի նոր գործադիր տնօրենը Արտակ Ապիտոնյանն է։ 2018-2021 թթ․ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նա համակարգել է Հայաստանի բազմակողմ դիվանագիտության ոլորտը, իսկ 2013-2018 թթ․ եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը Շվեդիայում և Ֆինլանդիայում: Շուրջ երեք տասնամյակ իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա նաև զբաղեցրել է այլ պատասխանատու պաշտոններ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմում, Ժնևում, Բեյրութում, Նյու Յորքում և Կահիրեում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Այժմ, որպես «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, նրա ջանքերն ուղղված են լինելու հիմնադրամի շուրջ ընդգրկուն գործընկերության ձևավորմանը, հանրային ներգրավվածության ընդլայնմանը և նպատակների առաջխաղացմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի համանախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Արամ Բեկչյանը և Դավիթ Թավադյանը։

Մեկնաբանել