Հանրակրթության մասին օրենքի գալիք փոփոխությունները հիմնավոր կերպով վերանայում են ուսուցիչների, տնօրենների և ընդհանուր համակարգի աշխատանքի գնահատման, թափուր տեղերի համալրման, կրթության ֆինանսավորման սկզբունքները։ Կրթության տապանի հերթական թողարկման շրջանակում Արամ Փախչանյանը վերլուծում է գալիք փոփոխությունները, գնահատում դրանց հետևանքները կրթության համար և այն հնարավոր ռիսկերը, որոնք գալիս են այս փոփոխությունների հետ։
Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։