Հայաստանի ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի վրա կրակելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի պնդումները, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

Մեկնաբանել