Պապիկյանը մեկնել է Մոսկվա, կհանդիպի Շոյգուի հետ

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել