Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ միջազգային հարաբերություններում նոր էջ կբացվի․ Չըթըրեան

Այսօր հարցը Դոնբասի շուրջ չէ․ սրանք շատ ավելի լայնամասշտաբ գործողություններ են։ Ռուսաստանը փորձելու է փոխել քաղաքական իրադրությունը Ուկրաինայում․ Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է քաղաքագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը։ Քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանի օպերացիայի հետևանքով ՆԱՏՕ-ն միայն ուժեղանալու է։ Նա մեկնաբանում է նաև օրերս Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը՝ նշելով, որ դրանով Պուտինը փորձում է կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ «Հայաստանը պետք է պատրաստ լինի ֆինանսական, տնտեսական դժվարությունների, հայկական աշխարհին այսօր անհրաժեշտ է երեք գործիք։

Մեկնաբանել