Ալիևը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղ հանգուցալուծման

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։

Իլհամ Ալիևը հավատում է պաշտոնական Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտնել է ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում։

«Կարծում եմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունները ևս կկարգավորվեն։ Ամեն դեպքում, մենք պաշտոնապես հայտարարել ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին»,- ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ «որևէ շրջանում դա տեղի կունենա»։

«Այդուհանդերձ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում մենք պետք է իրատես լինենք, չպետք է ցանկանանք այն, ինչի հասնել հնարավոր չէ, սակայն պարտավոր ենք շարժվել Կովկասում ամուր խաղաղություն հաստատելու ճանապարհով»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Մեկնաբանել