Նշանակումներ են կատարվել զինված ուժերի գլխավոր շտաբում

Նախագահի հրամանագրերով նշանակումներ են կատարվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում։

Արմեն Գյոզալյանին նշանակվել է գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ – ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Մեկ այլ հրամանագրով Սերյոժա Ստեփանյանը ստանձնել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը։

Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ է նշանակվել Վաչագան Ներսեսյանը։ Իսկ Գոռ Նիկոյանը նշանակվել է հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ։

Նախագահի հրամանագրերով Կարեն Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, Արայիկ Մինասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, Բագրատ Մաթևոսյանը՝ հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։

Ավելի վաղ հայտնել էինք զինված ուժերի գլխավոր շտաբում պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Մեկնաբանել